Հասարակություն
Տաքսիստները մոլորեցնում և խաբում են զբոսաշրջիկներին
Գաղտնիք չէ, որ հայ տաքսիստները մեր երկիր ժամանած օտարերկրացիներին, որոնք անծանոթ են տեղանքին հաճախ, մեղմ ասած խաբում են: Երբեմն կարճ ճանապարհով տանելու փոխարեն նախընտրում են երկարը՝ ավելի շատ գումար…
Գաղտնիք չէ, որ հայ տաքսիստները մեր երկիր ժամանած օտարերկրացիներին, որոնք անծանոթ են տեղանքին հաճախ, մեղմ ասած խաբում են:
Երբեմն կարճ ճանապարհով տանելու փոխարեն նախընտրում են երկարը՝ ավելի շատ գումար գանձելու նպատակով, երբեմն էլ ուղղակի երևակայությունն են գործի դնում:
Եվ այսպես, Ավրորայի լրատվական բաժին բազմաթիվ ահազանգեր են եղել այն մասին, որ Զվարթնոց օդանավակայանում անհատ տաքսու վարորդները զբոսաշրջիկներից անբարեղճորեն 30-60 հազար դրամ են վերցրել քաղաքի կենտրոն տանելու համար ու նշել, թե այդ գումարի մեջ նաև Հայաստան մտնելու տուրքի վճարն է:
Պարզվում է, որ որոշ, այսպես ասած, հնարամիտ ու ճարպիկ վարորդներ օդանավակայանի արգելափակոցն անցնելու ժամանակ զբոսաշրջիկներին ասում են, որ սա Հայաստանի սահմանն է և 30 հազար դրամ են վերցնում՝ իբրև Հայաստան մուտք գործելու վճար:
Հատկանշական է, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկներից շատերը տարբեր սոցցանցերում և տուրիստական ֆորումներում բավականին բացասական գրառումներ են կատարում և բողոքում անհատ տաքսու վարորդներից:
Փոխարենը մենք ամեն ինչ անենք, որ յուրաքանչյուր ժամանող եւս մեկ անգամ այցելելու ցանկություն ունենա եւ դառնա մեր երկիրը գովազդող, մեր զբոսաշրջության աճին նպաստող յուրօրինակ գործակալ, մեզ մոտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Ուստի, AuroraNews-ը կոչ է անում Գլխավոր դատախազությանը ուսումնասիրել այս դեպքերը և պատասխանատվության ենթարկել խարդախներին՝ ապագայում թույլ չտալու նմանատիպ անբարեխիղճ և հնարամիտ վարորդներին վարկաբեկել մեր երկիրը:
Նմանատիպ հոդվածներ
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգեւավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձր...
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի...