Հասարակություն
Արտառոց դեպք. Թուրքերն իրենց դրոշներն են կախել Քալիֆորնիայի երկու հայկական դպրոցների վրա
Հունվարի 29-ի վաղ առավոտյան թուրքերը Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների դարպասների ու աստիճանների վրա իրենց երկրի դրոշն են ամրացրել: Այս առնչությամբ Գլենդելի հայկական դպրոցները հանդես են եկել…
Հունվարի 29-ի վաղ առավոտյան թուրքերը Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների դարպասների ու աստիճանների վրա իրենց երկրի դրոշն են ամրացրել: Այս առնչությամբ Գլենդելի հայկական դպրոցները հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց վրդովմունքը հայտնելով վանդալիզմի եւ ատելության քարոզի կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել պատկան մարմիններին եւ հույս հայտնել, որ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն: Հայտարարության հեղինակները ընդգծում են, որ աշակերտների եւ ուսանողների անվտանգությունն իրենց ուշադրության կենտրոնում է:
Նշենք, որ խոսքը Ֆերահյան բարձրագույն դպրոցի ու ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի մասին է:
Լուսանկարները՝ Վահան Վարդանյանի ֆեյսբուքյան էջի։
Նմանատիպ հոդվածներ
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգեւավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձր...
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի...