Պատահարներ
Խոշոր ավտովթար.Mercedes Sprinter-ով բախվել է իր առջև հայտնված թափառող շանը, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեկ երթկոյան Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Մանվել Սեդրակյանը իր վարած Mercedes Sprinter մակնիշի 17 FG 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածով և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներր չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Արսեն Ասատրյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է վարորդի առջև հայտնված թափառող շունը: Ավտոմեքենան բախվել է շանը, շունը սատկել է և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ կողաշրջվել է:
Վարորդը վթարի մասին տեղեկացրել է ապահովագրական ընկերությանը։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ նախկին պատգամավորին պատկանող ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 8 վիրավոր
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Աբովյանում կրակոցների գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է, տուժածներից 2-ը՝ ազգականները
Կողոպուտ Երևանում. «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղից հափշտակել խոշոր չափի գումար
Ավելին Պատահարներ բաժնից
Երկրաշարժ՝ Թուրքիայում․ զգացվել է նաև Հայաստանում
Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0