Պատահարներ
Աբովյանում կրակոցների գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է, տուժածներից 2-ը՝ ազգականները
բովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի…
բովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի 24–ամյա որդին է։ Նա կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է News am-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներից երկուսն էլ նրա ազգականներն են՝ եղբորորդին, 26–ամյա Հայկ Մանուկյանը, և քրոջ որդին՝ 33-ամյա Ռոմեն Հարությունյանը։
Միջադեպի մասնակիցների մի մասը ռեստորանում է եղել, նրանց դուրս են հրավիրել մի քանի անձինք։ Կողմերի միջև սկսված վիճաբանության ընթացքում գործադրվել է 4 տեսակի հրազեն, այդ թվում՝ որսորդական հրացան։Նախնական տեղեկություներով՝ միջադեպի շարժառիթը երկու խմբերի միջև նախկինում ունեցած տարաձայնություններն են։
Կրակոցների հետևանքով մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 30–ամյա Արտաշես Գևորգյանը, և ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ նախկին պատգամավորին պատկանող ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 8 վիրավոր
Այսօր գիշերը ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդ...
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով...
Կողոպուտ Երևանում. «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղից հափշտակել խոշոր չափի գումար
Քիչ առաջ կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի երիտասարդ Շենգա...
ՊՆ ծառայողի որդու ծննդյան «աչքալուսանքն» ավարտվել է դանակահարությամբ. մանրամասներ
SHAMSHYAN com-ը հայտնում է. հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստաց...
Ավելին Պատահարներ բաժնից
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք»
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
5.0