Պատահարներ
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիանություն և քննչական բաժիններ են…
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիանություն և քննչական բաժիններ են հրավիրվել նաև այն անձինք, ովքեր դեպքի օրը առնչություն են ունեցել այդ թվում՝ հեռախոսային, գործով անցնող բոլոր վիրավորների, մահացածի, կասկածյալների հետ, և բացատրություններ են տվել թե՛ ոստիկաններին, թե՛ քննիչներին, թե այդ օրը, ինչպես նաև միջադեպի ժամանակ որտեղ են եղել նրանք: 2 տասնյակից ավելի հրավիրվածների մեջ է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը:
Արդեն հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում Ն. Ծառուկյանը հայտնել է, թե միջադեպի օրը և միջադեպի ժամանակ որտեղ է եղել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Ծառուկյանը եղել է Ծաղկաձորում՝ իրեն պատկանող ավտոմեքենայով: Իրավապահները Ն. Ծառուկյանի հայտնած տեղեկությունը պարզելու նպատակով այցելել են Ծաղկաձոր և նրա մատնանշած վայրի հասցեում ստուգել են տեսախցիկները, որտեղ արձանագրվել է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Տեսախցիկները ֆիքսել են նրա մուտքը և ելքը նշված վայրում, ինչից հետո հերքվել են այն տեղեկությունները, որ Ն. Ծառուկյանը միջադեպի օրը և միջադեպի ժամանակ եղել է «Շշի Մելոյին» պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Թալանել են Նոր Նորքի «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով ավելի քան միլիոն դրամ
Երեկ՝ հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բախվել են հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և BMW-ն. կա 4 վիրավոր
Այսօրՙ հունվարի 30-ի գիշերը, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոնլրագրող Գագիկ Շ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Պարտեզ»-ի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ևս երեք անձ կձերբակալվի
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական...
Ավելին Պատահարներ բաժնից
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք»
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
5.0