Պատահարներ
Մանրամասներ Հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Հունվարի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցում՝ նախկին հացի գործարանի տարածքում, այրվել է մոտ 300 քմ չոր խոտածածկույթ, Տարոն-3 թաղամասում՝ մանկապարտեզի հարևանությամբ` մոտ 5000 քմ, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին գտնվող կամրջի տակ` մոտ 2 հա, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի վերջնամասում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ նախկին պատգամավորին պատկանող ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 8 վիրավոր
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Աբովյանում կրակոցների գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է, տուժածներից 2-ը՝ ազգականները
Կողոպուտ Երևանում. «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղից հափշտակել խոշոր չափի գումար
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0