Պատահարներ
Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Ծաղկի փողոցում» բախվել են Mercedes մակնիշի 35 CP 144 համարանիշի և Opel Vectra մակնիշի 35 QQ 779 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ նախկին պատգամավորին պատկանող ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 8 վիրավոր
Տեսախցիկը արձանագրել է, թե որտեղ է եղել Ծառուկյանի տղան ռեստորանում տեղի ունեցած սպանության ժամանակ
Աբովյանում կրակոցների գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է, տուժածներից 2-ը՝ ազգականները
Կողոպուտ Երևանում. «Հայփոստ»-ի 39 մասնաճյուղից հափշտակել խոշոր չափի գումար
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0