Հասարակություն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին կկալանավորեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ»…
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` արդեն երեք օր է՝ նախաքննական մարմինը սպասում է դատախազության պատասխանին, սակայն դատախազությունում անսովոր կերպով լռում են:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»։
Մանրամասներՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում նկատել են ռուսական տանկերի տեղաշարժ
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հայրապետյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբ...