Հասարակություն
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ «Մենք չենք ուզում տարածվել եւ ապագա զարգացման…
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Մենք չենք ուզում տարածվել եւ ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետեւ ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ, հետագայում դա կշարունակվի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»,-ասաց նա։
Մեսչյանը մեկ այլ կարեւոր ռազմավարական ծրագիր առանձնացրեց ճոպանուղու կառուցման ծրագիրը, որը պետք է կապի Նորքի Մասիվը քաղաքի կենտրոնի հետ։ «Ճոպանուղին, ըստ երեւույթին, շատ ավելի արագ կհաջողվի իրագործել, քանի որ գումարային առումով այն ավելի համեստ է մետրոպոլիտենի համեմատ»։
Նրա խոսքով՝ այս ծրագրերը շատ իրատեսական են. «Կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել: Կարծում եմ՝ այս հարցում մեզ կօգնի Քաղաքաշինության կոմիտեն եւ կառավարությունը: Եվ մենք կկարողանանք այս կարեւորագույն խնդիրները տանել առաջ»։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում նկատել են ռուսական տանկերի տեղաշարժ
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հայրապետյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ուշադիր եղեք․ հոսանքի նոր հաշվիչները պտտվում են նույնիսկ դռան զանգից․ՀԷՑ
Վերջին օրերին Ավրորա Մեդիան ահազանգեր է ստանում, որ էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ճիշտ չեն աշխատում։ Բաժանորդները նշու...