Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում նկատել են ռուսական տանկերի տեղաշարժ
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հայրապետյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկերը և այլ զինտեխնիկա շարասյունով ընթանում: Հրապարակած կադրերից պարզ է…
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հայրապետյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկերը և այլ զինտեխնիկա շարասյունով ընթանում: Հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ ռուսական տանկերն ընթանում են Շիրակի մարզի Կապս համայնքի մոտակայքով: Օգտատերերի շրջանում անհանգստություն է առաջացել, թե ինչ նպատակով է այդ զինտեխնիկան գտնվում այդ տարածքում:
Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Factor am-ի հարցին ի պատասխան նշել է, որ այդ տարածքը նախատեսված է ռուսական ռազմաբազայի զորավարժությունների համար:
«Դա իրենց տարածքն է, իրենք այդտեղ միշտ զորավարժություններ են անում: Իրենց կողմից տեղաշարժ եղել է, բայց ահազանգ չի եղել, որ մի բան այն չեն անում: Այդ տարածքը գտնվում է Կապս, Վահրամաբերդ և Հովունի համայնքների հարևանությամբ, որը կոչվում է «Կամխուդ»»,- ասել է Արամ Անտոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի երկնքում մեկ օդապարիկ է, խցանումներ չկանՏԵՍԱՆՅՈՒԹ․Երևանի երկնքում մեկ օդապարիկ է, խցանումներ չկան
Radioaurora-ի տեսախցիկից չի վրիպել Երևանի երկնքում սավառնող օդապարիկը։ Սիրով և հումորով տեղեկացնում ենք, որ Երևանի երկնո...