Հասարակություն
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Gohar Vardanyan
1 րոպե
2,500 դիտում
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է Հանրայինի լրագրողներ Սուսան Բադալյանին ու Լիանա Կարապետյանին։
Hraparak-ի հետ զրույցում Սուսան Բադալյանն ասաց․ «Ես ստացել եմ պաշտոնական ծանուցում, որ մարտի 1-ից կրճատված եմ։ Այսքանը, չեմ հարցրել՝ ինչու»։ Այլ հարցերի Սուսան Բադալյանը, որը Հայաստանի լավագույն սոցիալական լրագրողներից է, չցանկացավ պատասխանել։
Լրագրող Լիանա Կարապետյանն իր կրճատման վերաբերյալ գրառում է կատարել, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև. «20 տարի Հանրային հեռուստաընկերության լրատվականում աշխատելուց հետո, #Լուրեր-ի այսօրվա տնօրեն Պետրոս Ղազարյանն, ընտրության անհայտ չափորոշիչներով, որոշեց չաշխատել ինձ հետ։ Չեն հեռացրել, որովհետև հիմնավոր պատճառ էր պետք դրա համար, ինչը գոյություն չունի, այլապես կասվեր։ Չեմ ազատվել իմ դիմումի համաձայն, որովհետև հեռուստալրագրությունն ամբողջ կյանքիս սիրելի գործն է, իսկ Հանրային հեռուստատեսությունը՝ տուն, որտեղ 17 տարեկանից անցել են 25 տարիներս (մինչև լրատվականը թղթակցել, հետո աշխատել եմ Հ1 «Մայրաքաղաք» ծրագրում)...
Լիանա Կարապետյանին ուղղակի կրճատել են՝ առանց հիմնավորման... Միակ պատասխանը, որ ստացա Պետրոս Ղազարյանից՝ «Հին աշխատողներին կրճատում եմ»․․․ Բրավո, Պետրոս, քեզ համար շատ համարձակ պատասխան է, բայց մասնագիտական բարձր նշաձող պահած լրագրողի «ինչու»-ի պատասխան չէ դա։ Այս կրճատումը կամայականություն է Հ1 լրատվականի 20 տարվա փորձառությամբ լրագրողի նկատմամբ։ «Հին աշխատողը» մի պրոֆեսիոնալ է, որի մասնագիտական կարիերան, անուն ազգանունը կեղտոտված չէ քաղաքական պատվերներով, սկանդալային, դավադիր պատմություններով, սև փիարներով, որը 20 տարվա ընթացքում գրավոր զգուշացում, նկատողություն չի ստացել, զեկուցագիր չի գրել, աշխատանքային ձախողումներ չունի...»։
Նա մանրամասնել է, որ կրճատման մասին ծանուցումից հետո ասվել է՝ այլևս ձայնդ, անուն ազգանունդ եթերում չպետք է լսվի։ Ավելին՝ Պետրոս Ղազարյանը հրահանգել է ազատել աշխատանքային սեղանն ու համակարգիչը, որովհետև դրանք պետք են «Լուրերի» նորեկներին։
Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
442
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Gohar Vardanyan
1 րոպե
4,251
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում նկատել են ռուսական տանկերի տեղաշարժ
Gohar Vardanyan
1,496
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ուշադիր եղեք․ հոսանքի նոր հաշվիչները պտտվում են նույնիսկ դռան զանգից․ՀԷՑ
Gohar Vardanyan
1,364
Ավելին Հասարակություն բաժնից
Տեղումները կվերսկսվեն․ սպասվում է ձյուն, ձնախառն անձրև, բուք
1 րոպե
719
5.0
Պայթյուն և փլուզում՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած
1 րոպե
1,373
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
1 րոպե
1,609
5.0
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ն է իր խաղաղության երաշխավորը, Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է
1 րոպե
446