Պատահարներ
Ոստիկանությունը բերման է ենթարկել Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն իրականացրած անձանց
Ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ԲԸՊՏ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները հունվարի 23-ին, ժամը 00.45-ին Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող Արփա գետի «Պլատինա» կոչվող հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 1975 թվականին ծնված Համլետ Պ.-ին և 1967 թվականին ծնված Կարապետ Գ.-ին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք ներկայացրել են 2 ռետինե պաշտպանիչ հագուստ, պայուսակ, որի մեջ եղել է մարտկոց, հոսանքի կարգավորիչ, 2 փայտյա ձող՝ վրան ամրացված մետաղյա օղ՝ ցանցով և մալուխներով:
Կարապետ Գ.-ն հայտարարել է, որ էլեկտրահարման եղանակով որսացել է ձկներ, դրանք պահել գետի ափին:
Նշված վայրից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված՝ իր բռնած 7 ձկները:
Նշված առարկաները և ձկները վերցվել են հետագա ընթացքը որոշելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Varks.am-ում ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է․ ինքն ուսանող է, հայրն էլ՝ գործարար
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Շնագայլի վրա կրակելու պահին գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0