Պատահարներ
Ոչխար արածեցնելու հարցի շուրջ վեճի ժամանակ քաղաքացին կրակահերթ էր բացել․ մանրամասներ
Gohar Vardanyan
409 դիտում
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Ըստ նախնական տվյալների՝ 2019 թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Սուրենավան գյուղի բնակիչը ՀՀ ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմանում, համագյուղացին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի երեք բնակիչների ուղղությամբ:
Դեպքի առթիվ 22.01.2019 թ. Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սուրենավան գյուղի՝ 1997 թվականին ծնված բնակիչն իր ոչխարները համագյուղացուն պատկանող հողակտորում արածեցնելու և այդ կերպ հասցված նյութական վնասը փոխհատուցելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի 1972, 1984 և 1987 թվականների ծնված բնակիչների ուղղությամբ:
Վերջիններս ճանաչվել են տուժող:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի՝ թվով 4 հատ պարկուճ, երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձին պատկանող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:
Նշանակվել է դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,065
Varks.am-ում ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է․ ինքն ուսանող է, հայրն էլ՝ գործարար
Gohar Vardanyan
1 րոպե
1,521
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Gohar Vardanyan
948
Շնագայլի վրա կրակելու պահին գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին
Gohar Vardanyan
936
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
1,558
Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվեց․ մանրամասներ
1 րոպե
2,238
Սպшնության դեպք՝ մարտի 8-ին․ վիճաբանել է ընկերոջ հետ․ վերջինս դանակով հարվածել է ու դիմել փախուստի
1 րոպե
1,613
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
872