Հասարակություն
Նախկին պատգամավորի կնոջ դեղատունը փակել են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար հարկային մարմինների կողմից տուգանվել է «Նար» ՍՊԸ-ի Ջրվեժում գտնվող դեղատունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին…
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար հարկային մարմինների կողմից տուգանվել է «Նար» ՍՊԸ-ի Ջրվեժում գտնվող դեղատունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջը։ Եվ չնայած կասեցման որոշումը կայացվել է, սակայն Սամվել Նիկոյանը, հավանաբար, տեղյակ չէր ՊԵԿ որոշման մասին և մեզ հետ զրույցում ասաց, որ դեղատունը «դեռ չի փակվել»։
Բայց հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ տուգանվել է, և կա որոշում փակելու մասին։ Ս․ Նիկոյանը չցանկացավ որևէ հարցի պատասխանել, միայն ասաց․ «Չգիտեմ»։ Մենք ՊԵԿ նախագահի «Տնտեսվարող սուբյեկտների գործունեության կասեցման վերաբերյալ» որոշման ցանկում գտանք «Նար» ՍՊԸ-ն, որի վերաբերյալ 22.01-ին 0063 որոշումն է կայացվել՝ 07․02-ից 11․02-ը գործունեությունը կասեցնելու մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...