Հասարակություն
Մանրամասներՙ զինվորների ողբերգական վթարի գործով
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ավտովթարի արդյունքում մահացած զինվորների գործով նախաքննական մարմինը փորձագետներին հորդորել է արագացնել եզրակացություն ներկայացնելը: Ըստ էության, այս…
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ավտովթարի արդյունքում մահացած զինվորների գործով նախաքննական մարմինը փորձագետներին հորդորել է արագացնել եզրակացություն ներկայացնելը: Ըստ էության, այս եզրակացությունից հետո պարզ կլինի, թե ովքեր էին հրամանատարական կազմից անփութություն ցուցաբերել, որ արդյունքում զինվորները մահացան: Հիշեցնենք, որ դեպքը եղել էր 2017 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 13.00-ի սահմաններում. N զորամասի հաշվեկշռում գտնվող Կամազ մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը. չորս զինվոր մահացել էր, իսկ ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ի դեպ, մինչ իրավապահները գործով քննություն էին իրականացնում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միջադեպի պատճառով մի քանի հոգու ազատեց զինվորական ծառայությունից:
Շարունակությունըՙ ՙԺողովուրդՙ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...