Հասարակություն
Գյումրու Ավստրիական հիվանդանոցում երեխաների ծնողներից գումարներ են վերցնում
Գյումրիի Ավստրիական հիվանդանոցում սուր շնչառական վարակների պատճառով, մանկական բաժանմունքում ազատ հիվանդասենյակներ չկան։ Թոքաբորբի բազում դեպքեր կան գրանցված։ Armdaily.am-ի հետ կապ հաստատեց Ավագյան…
Գյումրիի Ավստրիական հիվանդանոցում սուր շնչառական վարակների պատճառով, մանկական բաժանմունքում ազատ հիվանդասենյակներ չկան։ Թոքաբորբի բազում դեպքեր կան գրանցված։
Armdaily.am-ի հետ կապ հաստատեց Ավագյան Անահիտը, ում թոռնիկը հիվանդանոցում է։ Նա նշեց, որ թոռնիկը և հարսը 4 օր է պառկած են հիվանդանոցում.«Չորս օր առաջ տրված անալիզների պատասխանները մինչև այսօր չկան»։ Տիկին Անահիտը նշեց, որ բացի իրենցից այլ 4 երեխաների կային հիվանդասենյակում.«Հետո երկուսին դուրս գրեցին»։
Բուժքույրերը որևէ բացատրություն չեն տվել և ասել են, որ պետք է պալատը փոխեն՝ նշելով, որ այդտեղ այլ երեխա պետք է պառկի.«Ոչ մի հարցի չպատասխանեցին,ասեցին ուղղակի այլ երեխա են բերում»։ Տիկին Անահիտն ասել է, որ կբողոքի և կզանգահարի Երևան.«Այդ ժամանակ ասեցին,որ շատ եք ուզում կարող եք գնալ ձեր հիվանդասենյակ»։
Տիկին Անահիտը նշեց,որ հիվանդանոցը գումար է վերցնում հիվանդներից. «Կարան կամեռաները հետ տան և տեսնեն, թե ոնց են դիմացի դեղատնից ծնողները դեղեր առնում, չնայած մեզ ստորագրել են տվել, թե բուժումն անվճար ենք ստանում»։
Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...