Քաղաքականություն
ՌԴ ԱԳՆ-ի կոշտ պատասխանը Ադրբեջանին.ոչ մի երկիր իրավունք չունի ցուցումներ տա ՌԴ-ին
Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը՝ ազգությամբ հայ ռուսաստանցիների մուտքն Ադրբեջան արգելելու մասին։
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը շատ նորմալ է: Փորձագետի կարծիքով՝ աշխարհում ոչ մի երկիր, այդ թվում Ադրբեջանն իրավունք չունի ցուցումներ տա Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն ազգության հետ:
«Եթե դա չվերաբերեր հայկական կողմին, գուցե ԱԳՆ-ն իր հայտարարություններում այդքան օպերատիվ չլիներ: Բայց, այնուամենայնիվ, մի կողմից ռուս-ադրբեջանական հարաբերություններն են, մյուս կողմից՝ ռուս-հայկական, որոնք գտնվում են ՌԴ-ի ուշադրության կենտրոնում, այդ իսկ պատճառով ԱԳՆ-ը դրան բավական օպերատիվ է արձագանքել՝ ադրբեջանական կողմին ցույց տալով նման հայտարարությունների անթույլատրելիությունը»,- «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Լեպեխինը:
Նրա կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ-ն այս հարցում ոչ թե կոշտ, այլ հստակ դիրքորոշում է արտահայտել՝ ընդգծելով, որ բավական ուշադիր է հետևում, թե ինչ է տեղի ունենում ինչպես ռուս-ադրբեջանական, այնպես էլ ռուս-հայկական հարաբերություններում:
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենը կարծում է նաև, որ երկու երկրների դիվանագիտական մակարդակում միջոցներ կձեռնարկվեն՝ պարզելու, թե այս իրավիճակում ով է ճիշտ, ով՝ սխալ։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս...
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Զելենսկին զգուշացրել է ավիաընկերություններին՝ Ռուսաստանի երկնքում անօդաչուներ են լինելու
4.0