Հասարակություն
5 մլրդ դրամի գույք. ի՞նչ է առաջարկում Մանվել Գրիգոյանը նվիրատվության համար
Մանվել Գրիգորյանի նվիրատվությունների հետ կապված առայժմ առաջընթաց չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի…
Մանվել Գրիգորյանի նվիրատվությունների հետ կապված առայժմ առաջընթաց չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի առաջարկած գույքը դեռ պետք է գույքագրվի, գնահատվի դրա արժեքը, և այս ամենից հետո ներկայացվի կառավարության որոշմանը: Ընդունելու դեպքում կոմիտեն աճուրդի համար սահմանելու է մեկնարկային գին:
«Բավականին աշխատանք կա անելու: Պետք է պարզաբանվի նաև՝ ինչ իրավական տեսքով է այն իրականացվելու»,- նշեց Նարեկ Բաբայանը:
Նվիրատվությունների արժեքի վերաբերյալ կոմիտեի կողմից հստակ տեղեկություն չկա, բայց Մանվել Գրիգորյանի նվիրատվության չափը, մասնավոր ընկերության գնահատմամբ, 5 մլրդ դրամ է:
Մանվել Գրիգորյանն առաջարկում է մեկ գույք, մեկ ընդհանրական բաց բաժնետիրական ընկերություն՝ 25 տարբեր վկայականներով: Մեկ ընդհանրական պարսպապատ տարածքում կա հյուրանոց, առանձնատներ, ձիաբուծարան, կուղբաբուծարան և այլն: Գույքը գտնվում է Էջմիածնի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի համայնքային տարածքներում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Անաստաս Միկոյանի փողոցն անվանափոխել Հրանտ Դինքի անունով. Նոր նախագիծ
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ՖԲ իր էջում գրում է. «Առաջիկայում Երևանի ավագանու հանձնաժողովները կքն...
Երևանում և 4 մարզում մինչև 6 ժամ լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային և վերանորոգման աշ...