Հասարակություն
Վալերիյ Օսիպյանը հանդիպել է տաքսի ծառայությունների ղեկավարների հետ
Հունվարի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների և մեքենաներ ներկրող…
Հունվարի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների և մեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչների։
Նրանք իրենց հուզող հարցերը ներկայացրին ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների կայանատեղիներին, մեքենաների ներմուծմանն ու մաքսազերծմանը, օնլայն տաքսի ընկերություններին, տաքսիների ապահովագրությանը։ Նաև եղան առաջարկներ՝ կապված Երևանի տրանսպորտային խնդրի լուծման, խցանումների բացառման, նաև հայրենական մեքենաշինության հետ։
Բարձրացված այն հարցերին, որոնք ոստիկանության իրավասության տակ են, ոստիկանության պետը պատասխանեց և տեղում հանձնարարեց իրավասու ծառայությունների ղեկավարներին կարճ ժամանակում լուծումներ տալ։ Իսկ ոստիկանության իրավասությունից դուրս գտնվող խնդիրներին Վալերիյ Օսիպյանը ուղորդեց դիմել հասցեատերերին։
Հնչած որոշ հարցադրումներ էլ ոստիկանության պետն անձամբ կներկայացնի պատկան մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Փաշինյանն ընթերցում է Սիլվա Կապուտիկյանի «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ֆեյսբուքի ուղիղ եթերում էր: Նա հայտնեց, որ Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցել է բանաստեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինամթերքի նոր պահեստներ են կառուցվել
Հատուկ ժամանակաշրջանի համար, ըստ օպերացիոն ուղղությունների, զինամթերքի և օպերատիվ ռազմավարական պաշարների ապակենտրոնացման...
«Լավ հասկանում ենք դպրոց և մանկապարտեզ փակելու պահը, բայց հիմա դրա կարիքը չկա»․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկատվություն է տրամադրել սուր-շնչառական հիվան...