Հասարակություն
«Լավ հասկանում ենք դպրոց և մանկապարտեզ փակելու պահը, բայց հիմա դրա կարիքը չկա»․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկատվություն է տրամադրել սուր-շնչառական հիվանդությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկատվություն է տրամադրել սուր-շնչառական հիվանդությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար.
Արսեն Թորոսյանը նշել է, որ անցած երկուշաբթի պոլիկլինիկա է այցելել 2065 հոգի, իսկ այսօր՝ 1748:
«Մենք ոչ միայն հետևում ենք թվերին, այլև այցելում ենք հիվանդանոցներ, և դպրոցներում աշխատում է «ֆիլտրը». այսօր հանրապետությունում 682 երեխա ուղարկվել է տուն, որպեսզի ավելի առողջներին չվարակեն: Երբ ես ասում եմ 2,5 տոկոս բացակայություն կա, խոսքը հիվանդ երեխաների մասին է: Մենք շատ լավ հասկանում ենք դպրոց և մանկապարտեզ փակելու պահը, ու երբեք չենք վարանի դա անել, բայց հիմա դրա կարիքը չկա»,- եզրափակել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընթերցում է Սիլվա Կապուտիկյանի «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ֆեյսբուքի ուղիղ եթերում էր: Նա հայտնեց, որ Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցել է բանաստեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլյան պատերազմի ժամանակ ոտքերը կորցրած Դավիթը պարում է սեփական հարսանիքին
Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն ամուսնացել է։ Ավելին, շնորհիվ հայ...
Վալերիյ Օսիպյանը հանդիպել է տաքսի ծառայությունների ղեկավարների հետ
Հունվարի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադր...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...