Իշխանական պատգամավորներին վերեւից հրահանգել են քիչ խոսել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Այն, ինչի դեմ պայքարում էին վաղեմի ընդդիմադիր մերօրյա իշխանավորները, այսօր, կարծես, մոռացել են եւ ընդունել չինովնիկի կեցվածք:
Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանական պատգամավորներին վերին օղակներից հրահանգել են քիչ խոսել լրատվամիջոցների հետ կամ առնվազն՝ տարբերակել յուրայիններին եւ ոչ յուրայիններին:
Իսկ անհրաժեշտության դեպքում՝ խոսելուց առաջ նախ թույլտվություն հարցնել խմբակցության ղեկավարությունից»: