Տոնական օրերին նախորդ տարվա համեմատ 30%-ով նվազել է շտապօգնության կանչերի թիվը․ Գրիգորյան

Այս տարի տոնական օրերին նախորդ տարվա համեմատ 30%-ով նվազել է շտապօգնության կանչերի թիվը, MediaHub-ի հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։


«Եթե նախկինում օրական 1100-1200 կանչ է գրանցվել ապա այս տարի 800-900-ի միջակայքում է եղել կանչերի թիվը։ Հիմնականում կանչերը գրանցվել են սուր շնչառական վարակների համար»,- նշել է Գրիգորյանը։


Նրա խոսքով՝ նախնական մարմնական կոտրվածք ախտորոշումով դեկտեմբերի 31-ին, հունվարի 1 և 2-ին գրանցվել է 16 կանչ՝ որից 14-ը հոսպիտալացվել են։


«Հիմնական կանչերը գրանցվել է սուր շնչառական վարակներ ախտորոշմամբ, եղել են կանչեր ճնշման բարձրացման համար, և նախնական ախտորոշմամբ ալկոհոլի թունավորման 14 դեպք ենք ունեցել, որից 5-ը հոսպիտալացվել են», հավելեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

Քաղաքականություն