1 տասնյակի չափով թեկնածու ինքնաբացարկ են հայտնել․ Մանավազյանը՝ ՔՊ նախընտրական ցուցակի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը պատրաստ է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
«Մենք բոլոր թեկնածուներին լսել ենք, գրանցել, այսինքն հստակ պարզ է, թե քանի հոգուց է ցուցակը բաղկացած, ինչ մնում է ցուցակի հրապարակմանը, ապա այս պահին չունենք հստակ որոշում, առաջիկա վարչության ժողովներում այդ մասով ևս որոշում կկայացնենք»։
Նրա փոխանցմամբ՝ 380 հայտատուներից 280-ն ընդգրկված են ընտրացուցակում։ «Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներ ևս եղել, են մոտ 1 տասնյակի չափով թեկնածու ինքնաբացարկ են հայտնել»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է որոշվելու, թե ընտրացուցակում ով՝ որ տեղում է լինելու՝ Մանավազյանն ասաց, որ որոշումը կկայացվի ներքին քվեարկությամբ։ «Տեղի է ունենալու պատվիրակների քվեարկություն, որով էլ կդասավորի ցանկը։ Կարծում եմ՝ այս գործընթացը կկազմակերպվի փետրվարին»։
Հարցին, թե շա՞տ են անկուսակցական թեկնածուները՝ Մանավազյանն ասաց, որ շատ չեն, բայց կան;