Քաղաքականություն

Որևէ կառավարություն մշակույթի համար այնքան չի արել, որքան այս կառավարությունը․ Անդրեասյան

Որևէ կառավարություն մշակույթի համար այնքան չի արել, որքան այս կառավարությունը․ Անդրեասյան

Պատմության թանգարանի ցուցանմուշների ցուցադրությունն Ակրոպոլիսում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արտագնա մամուլի ասուլիսի ժամանակ։


Նրա խոսքով՝ նախատեսվում է ցուցահանդես անցկացնել՝ Բեռլինի թանգարանի հետ համագործակցությամբ: Նշելով Երևանում Ջենիֆեր Լոպեսի համերգի հսկայական հաջողությունը, որին մասնակցելու համար ժամանել էր ավելի քան 15 հազար օտարերկրացի, նախարարը հայտնել է մեկ այլ աստղի մասնակցությամբ այդ հաջողությունը կրկնելու մտադրության մասին. թե ով է լինելու այդ աստղը՝ դեռևս հայտնի չէ: Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե որքան միջոցներ են վերադարձվել բյուջե՝ Լոպեսի համերգի համար ծախսված հսկայական գումարի փոխարեն, նախարարը հստակ թիվ չի հայտնել՝ նշելով, որ արդյունքները դեռ վերլուծվում են:


Որևէ կառավարություն մշակույթի համար այնքան չի արել, որքան այս կառավարությունը. համոզված է Ժաննա Անդրեասյանը՝ մատնանշելով թատրոնների շենքային պայմանների վերանորոգումն ու տեխնիկական հագեցվածության ապահովումը: Նրա խոսքով՝ շահել են նաև թանգարանները, որոնք կառավարության ծրագրի շնորհիվ կարողացել են կրկնապատկել ստացված եկամուտները: Նախարարը դրական է արտահայտվել ամանորյա տոների ընթացքում թանգարանների աշխատանքային փորձի մասին. ըստ նրա՝ հունվարի 1-ին և 2-ին գործող 4 թանգարաններում ավելի քան 700 այցելու է եղել: Նա նաև հայտնել է պատմության ու ճարտարապետության հուշարձանների, ինչպես նաև եկեղեցիների վերականգնման շարունակական գործընթացի մասին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250