Լուկաշենկոն՝ Բելառուսի թշնամիների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը ներկայում թշնամիներ չունի, սակայն, նրա խոսքով, կարևոր է ժամանակին նկատել հնարավոր հակառակորդներին։ Այս մասին նա ասել է ուղղափառ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ այցելելով Մինսկի շրջանի եկեղեցներից մեկը։
Լուկաշենկոն նշել է, որ ժամանակակից աշխարհը չափազանց բարդ և խճճված է, ինչի պայմաններում կարևոր է ունենալ հոգևոր ուղեցույց։ Նրա կարծիքով՝ սրբապատկերը կարող է օգնել այս «մութ ու անորոշ» աշխարհում գտնել ճիշտ ուղին։
Այցի ընթացքում Լուկաշենկոն տաճարին նվիրել է Աստվածամոր «Մինսկյան» սրբապատկերի կրկնօրինակը։
Աստվածամոր «Մինսկյան» սրբապատկերը, ըստ պատմական տվյալների, հայտնաբերվել է 1500 թվականին Սվիսլոչ գետի ջրերում, որը հոսում է Մինսկով։ Այդ ժամանակից ի վեր այն մշտապես գտնվում է քաղաքում։ Սրբապատկերը պահպանվել է ինչպես խորհրդային իշխանությունների օրոք եկեղեցու դեմ հալածանքների ժամանակ, այնպես էլ Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 1945 թվականից այն պահվում է Սուրբ Հոգու մայր տաճարում։
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. մանրամասներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցո...
Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթերի մասին
Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է ի...
Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն է տրամադրում գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնողներին․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում խոսել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն էլ «тренажер»-ի վրա պարապելն է. ընկնելու ենք անխուսափելիորեն. Փաշինյան
Հիմա՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, կա մեկ քննադատություն. ավելի լավ նախապատրաստվեիք՝ նոր անեիք: Ես երկար մտածել եմ այս...