Անդրեասյանը խոսել է «Ակադեմիական քաղաքի» նախապատրաստական աշխատանքներից
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաշվետու ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նախարարության ամենակարևոր անելիքը «Ակադեմիական քաղաք» ծրագիրն է։ Նրա խոսքով՝ 2025 թվականը առանցքային է եղել նաև այս առումով, քանի որ Ազգային ժողովը ընդունել է բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին և օրենսդրորեն ամրագրում է «Ակադեմիական քաղաքի» կարգավորումները։ Միաժամանակ նա նշել է, որ նախորդ տարին կարևոր է եղել նաև «Ակադեմիական քաղաքի» շուրջ նախապատրաստական աշխատանքները հանգրվանին հասցնելու տեսանկյունից։
«Գլխավոր հատակագծի մեր օրենսդրության համապատասխան սահմանված փաթեթը պատրաստված է և ներկայացված է հաստատման: Առաջիկայում կարծում եմ, որ համապատասխան ընթացակարգերով այն կհաստատվի: Մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել տեղում՝ տարածքի մաքրման առումով: Ասեմ, որ Ակադեմիական քաղաքի տարածքում ընթանում են պեղումներ, և պետք է ասեմ, որ առաջին արդյունքները բավականին հետաքրքիր են, և ներշնչում են տպավորություն, որ Ակադեմիական քաղաքում կարող է լինել նաև պատմամշակութային ժառանգության հրաշալի ներկայություն»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով «Ակադեմիական քաղաքում» իրականացվող աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ծրագրի շրջանակում արձանագրվել են էական զարգացումներ, և աշխատանքները շարունակվում են։ «Մենք էական զարգացում ենք ապրել այն աշխատանքներում, որոնք բովանդակային առումով ծրագիրը տանում են առաջ: Տարբեր ուղղություններով նախագծերը պրոցեսի մեջ են՝ առաջիկայում կանդրադառնանք ծրագրի ներդրումային բաղադրիչին: Անելիքները բազմաթիվ են, քանի որ մեծ ծավալի օրենսդրական աշխատանք ենք կատարել»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Գրոհել կոչվածը չկա. ԱՆ նախարարի խոսնակը՝ հունվարի 1-ից գործարկված առողջության ապահովագրության համակարգի մասին
Գրոհել կոչվածը չկա, շատ հանգիստ տեմպով գնում են քաղաքացիները: Համապետական մեծ մասշտաբի բարեփոխում է՝ խնդիրներ կլինեն, բա...
Խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների. Փաշինյանը՝ քաղաքացուց ստացած նամակի հետքերով
Քաղաքացուց ստացած նամակի հետքերով: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:««Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայաց...
Հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից. Գեղամ Ասատրյան
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրան...
Մեկնարկել է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
2026 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է: Այդ մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառ...