Ովքեր են Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի թեկնածուները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության (SVR) ղեկավարի որոնումները, հաղորդում է RBC-Ukraine-ն։
Հրապարակման աղբյուրը հայտնում է, որ պաշտոնի համար դիտարկվում են դիվանագետ Դմիտրո Կուլեբան, զինվորական սպա Անդրեյ Բիլեցկին և հետախուզության սպա Վասիլ Մալյուկը։
«Նախագահը նաև դիտարկում էր Բիլեցկիին. նա լավ կազմակերպիչ է և կարող է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայությա ավելի մարտունակ տարբերակ, որպեսզի մենք կարողանանք ստեղծել Մոսադի մեր սեփական տարբերակը, որը կարող է թշնամիներին բռնել ցանկացած վայրում», - ասել է աղբյուրը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս կադրային փոփոխություններ է կատարել Արտաքին հետախուզության ծառայությա։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են Ուկրաինայի ղեկավարի կայքում։
Զելենսկին նաև Սերգեյ Կիսլիցային, ով զբաղեցնում էր երկրի արտաքին գործերի առաջին փոխնախարարի պաշտոնը, նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։