Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը. Էրդողան
«Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը, գրում է ermenihaber-ը։
«Թուրքիայի կողմից արդեն վճարված F-35 ինքնաթիռների ստացումն ու ծրագրին կրկին ներգրավվելը կարևոր և անհրաժեշտ է»։
Էրդողանը նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պատճառով Թուրքիային F-35 ծրագրից դուրս թողնելու որոշումը եղել է «անարդար»։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում նոր հնարավորություն է ստեղծել, որպեսզի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները զարգանան ավելի ողջամիտ և կառուցողական հիմքերի վրա։
«F-16 Block» ռազմական ինքնաթիռների հնարավոր ձեռքբերման վերաբերյալ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որպեսզի պայմանները համապատասխանեն ՆԱՏՕ-ի դաշինքի ոգուն՝ որպես օրինակ մատնանշելով «Eurofighter Typhoon» ինքնաթիռների գնման գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2025թ. բյուջեն գերակատարել են։Նրա խոսով, 2018թ.-ից վերաց...
Ղազախստանի նախագահը` Փաշինյանի ֆիզիկական մարզավիճակի մասին
Վերջերս Բիշքեկում անցկացված ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ Պուտինը մարտահրավեր նետեց երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով...
Արսեն Թորոսյանը պատասխանել է COVID-19-ի վերաբերյալ քննադատություններին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել է «Մեր ձևով» շարժման ներկայացո...
Մայր Աթոռն արձագանքել է վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը
Երեկ երեկոյան վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ Այ...