Հասարակություն
Աղմկահարույց գործերը` պատուհաս. դատավորը հրաժարվել է քննել Սերժ Սարգսյանի եղբոր գործը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուց հետո կալանքը…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուց հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, իսկ այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործով երկու դատավոր է փոխվել. Նելլի Բաղդասարյանը եւ Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ են հայտնել, եւ այդ գործը բաժին է հասել Արտուշ Գաբրիելյանին: Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի գործով եւս դատավոր Գագիկ Պողոսյանը հրաժարվել է քննել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պողոսյանը հայտարարել է, թե ինքը չի վախեցել այդ գործը քննելիս: «Օրենսդիրը որոշել է հնարավորություն ընձեռել այդ բարոյականությունը պահպանել ինքնաբացարկների միջոցով»,- ասել է նա: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասյա Խաչատրյանի պատասխանը Ադրբեջանից․հայկական դրոշով կոշիկներ են սրբում
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ադրբեջանցի աղջիկը...
Հայաստանում գրանցվել է H1N1-ի 60-ի մոտ դեպք. ինչ վտանգներ կան
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի դրությամբ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառա...