Հասարակություն
Կարանտինՙ Շիրակի որոշ բուժկենտրոններում. Պատճառը սուր շնչառական վարակներն են
Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում կարանտին է հայտարարված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի…
Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում կարանտին է հայտարարված:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը, չնայած մարզում վիճակը վերահսկելի է, որոշ հաստատություններում խիստ հսկողություն է սահմանված՝ մարդկանց մուտքը հիվանդանոց սահմանափակված է, տեսակցությունները միայն հատկացված ժամերին է: Սուր շնչառական վարակների աճ մարզում կա, դրա մասին վկայում են որոշ բուժհաստատություններ, բայց, բարեբախտաբար, առանց ծանր կամ մահվան դեպքերի:
Հունվարի առաջին 14 օրերի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության 308 դեպք, նրանցից 188-ը՝ 0-18 տարեկաններ, գրանցվել է թոքաբորբի 48 դեպք՝ նրանցից 16 երեխաներ, նաև՝ ջրծաղիկի 47 դեպք: Գրանցված սուր շնչառական 308 հիվանդից հոսպիտալացվել է 28-ը:
«Մարզում այդ ախտանիշներով ոչ մի հիվանդ այս պահին չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում, չի գրանցվել մահվան դեպք:
Ստացիոնար բուժհաստատություններում հայտարարվել է կարանտին: Խիստ է հսկողությունը մարդկանց ելումուտի առումով, կրճատվել են տեսակցության ժամերը»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով որ դպրոցներում վերահսկողություն է իրականացվում Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային ինստիտուտը: «Դպրոցական առաջին օրերին մենք որոշ դպրոցներում ջերմաստիճանի ցածր լինելու վերաբերյալ դժգոհություններ ստանում էինք, բայց այս պահին արդեն բողոքներ չկան»:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասյա Խաչատրյանի պատասխանը Ադրբեջանից․հայկական դրոշով կոշիկներ են սրբում
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ադրբեջանցի աղջիկը...
Հայաստանում գրանցվել է H1N1-ի 60-ի մոտ դեպք. ինչ վտանգներ կան
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի դրությամբ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառա...