Հասարակություն
Օպերայի շենքին հարակից սրճարանները կանաչ տարածք կդառնան
Օպերայի հարակից տարածքում կվերականգնվի կանաչ գոտին․ Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի հանրային հանձնառության համաձայն…
Օպերայի հարակից տարածքում կվերականգնվի կանաչ գոտին․ Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը:
Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարներում նշված է կանաչով):
Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երեւան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ:
Նշեմ, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը:
Քաղաքապետարանը, պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, եւ նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում:
Նշածս տարածքներն ազատելուց եւ դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը արդեն այս գարնան սկզբից»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Հայաստանում տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել
Հայաստանում 1993 թվականին ծնված տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել: Նա նոր անձնագրով արդեն կնոջ ա...
Մհերը, պատմելով հանցանքի դետալները, էմոցիա գրեթե չի արտահայում․Ռուբեն Մելիքյան
Դիտեցի Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության վերաբերյալ տեսագրությունը։ Այնտեղ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, մասնակցել...