Հասարակություն
Մհերը, պատմելով հանցանքի դետալները, էմոցիա գրեթե չի արտահայում․Ռուբեն Մելիքյան
Դիտեցի Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության վերաբերյալ տեսագրությունը։ Այնտեղ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, մասնակցելով քննչական գործողությունների, մանրամասն խոստովանում են հանցանքը։ Այս մասին…
Դիտեցի Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության վերաբերյալ տեսագրությունը։ Այնտեղ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, մասնակցելով քննչական գործողությունների, մանրամասն խոստովանում են հանցանքը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
«Ուշադրությունս գրավեց մի հանգանք - Մհերը, պատմելով հանցանքի դետալները, էմոցիա գրեթե չի արտահայում։ Սառնասրտության ու ինքնատիրապետման բացառիկ դրսևորում։
Տեսանյութը այստեղ չեմ տեղադրում։ Եթե ցանկանում եք դիտել ու տեղը չգիտեք, մեսիջ գրեք, կուղարկեմ»,- գրել է Մելիքյանը։
Նշենք, որ 23 տարի առաջ դաժանաբար սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հարազատները, սպանվածի հոր՝ ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովի գործընկեր բժիշկները ցույց են կազմակերպելու հունվարի 14-ին, ժ.13.00 կառավարության շենքի մոտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Հայաստանում տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել
Հայաստանում 1993 թվականին ծնված տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել: Նա նոր անձնագրով արդեն կնոջ ա...
Հայաստանում նկատվում է H1N1 վիրուսի աճ․432 երեխայի թույլ չեն տրվել հաճախել դպրոց․Վանյան
Այնպես չէ, որ Հայաստանում այս վիրուսը չկար ու պետք էր սահմանները փակել, որ այն չներթափանցի Հայաստան։ Այս մասին այսօր լրա...