Քաղաքականություն
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից հունվարի 8-ին դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից հունվարի 8-ին դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը:
«Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Նշված դրույթը ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորում է Սահմանադրական դատարանի կողմից: Միաժամանակ իրավակիրառ պրակտիկան նշված նորմի ձևակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը:
Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»,- նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Զարուհի Մեժլումյանը, երբ որ խնդրեցի, որ աշխատանքի անցնի, ասաց, որ նման հարձակումներ կարող են լինել ու այդ անձանց անուննե...
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...