Արմեն Գեւորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը կսկսվի հունվարի 11-ին․ լրատվամիջոց
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 11:00-ին: Այս մասին մեր զրույցում ասաց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել թե՛ դատախազությունը եւ թե՛ պաշտպանական կողմը:
Դատախազությունը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Գեւորգյանին չկալանավորելու վերաբերյալ: Դատարանի որոշումը պաշտպանական կողմը եւս մասնակի բողոքարկել է: Բանն այն է, որ Գեւորգյանին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն հիմքեր չկան նրան կալանավորելու. խոսքը նրան մեղասգրվող ՀՀ ՔՕ 190 (խոշոր չափերի փողերի լվացում) հոդվածի մասին է: Հենց այս հանգամանքն է պաշտպանական կողմը վիճարկում:
Առաջին ատյանի դատարանը նաեւ գտել է, որ Գեւորգյանին մեղսագրվող երկու հոդվածների՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու եւ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքները: