ՌԴ-ում ՀՀ դեսպանը դիմել է վարչական դատարան` ընդդեմ ՆԳՆ ոստիկանության. «Ժողովուրդ»
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքերի պահպանման իրավունքի սահմանափակմանը։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Դատարան ներկայացված հայցադիմումով դեսպանը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը ձեռնպահ մնալ իրեն պատկանող «WALTHER» (P-22, N G 002448, Գերմանիայի արտադրության), «BERETTA-92» մոդելի (9×19 մմ, А142740Z համարի) եւ «GLOCK 42» մոդելի (9×17 մմ, AFAB987 համարի) զենքերը վերցնելուց, առգրավելուց կամ վնասելուց (մալելուց)։
Ըստ օրաթերթի հասած տեղեկությունների՝ ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլեւ պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։
Գուրգեն Արսենյանի պարագայում խոսքը վերաբերում է տարիներ շարունակ օրինական հիմքով ձեռք բերված և որպես հուշանվեր պահպանվող զենքերին, որոնք դեսպանը ցանկանում է պահել իրենց սկզբնական, արտադրական վիճակում՝ առանց տեխնիկական միջամտության։ Հենց այս հանգամանքն էլ դարձել է իրավական վեճի առանցքը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից. Վազգեն արքեպիսկոպոս. «Ազատություն»
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թե...
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. փոխավարչապետ
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթեր...
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...