250 մլն դոլար վարկ ենք վերցնում ԼՂ-ից բռնահանվածների բնակարանային ապահովման համար
250 մլն դոլար վարկ ենք վերցնում ԼՂ-ից բռնահանվածների բնակարանային ապահովման համար: Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվելիք կենսունակության հզորացման համար բարեփոխումների ծրագիրը:
«Այն նպատակ ունի զարգացնել ներառական բնակարային համակարգը Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար»,- ասել է Խաչատրյանը:
Նրա խոսքով, 2024 թվականի կեսերին Կառավարությունը հաստատել է բնակարանային աջակցության ծրագիրը, այն գործում է. շուրջ 1,600 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան: Ծրագրի մասով պայմանների մասին նշվել է, որ վարկի գումարը կազմում է 250 միլիոն դոլար, այն տրամադրվում է 27 տարի ժամկետով՝ որից առաջին 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է, իսկ վերջնաժամկետը՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ն է:
«Սկսված 2035 թվականից վճարումերը պետք է իրականացվեն տարեկան 2 անգամ՝ կիսամյակային պարբերականությամբ: Ծրագրին զուգահեռ գործելու է դրամաշնորհ 16 միլիոն 450 ամն դոլարի չափով, որը տրամադրվելու է արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցներից»,- տեղեկացրել է փոխնախարարը:






























