Քաղաքականություն

ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Մոսկվային. Լավրով

Vika B. 75 դիտում
ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Մոսկվային. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ վերջին շփումները որոշակի հույս են ներշնչում՝ ամերիկյան կողմը սկսել է ավելի խորությամբ ըմբռնել Մոսկվայի դիրքորոշումը։


Լավրովի խոսքով՝ շփումների ընթացքում նկատվում է մոտեցումների ավելի լուրջ վերլուծություն, ինչը կարող է հիմք դառնալ երկխոսության հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ նա չի խոսել կոնկրետ պայմանավորվածությունների կամ արդյունքների մասին՝ ընդգծելով, որ գործընթացը դեռևս բարդ և զգայուն փուլում է։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի շուրջ կարելի է բավական արագ համաձայնության գալ։ Սակայն, նրա խոսքով, մինչ այս պահը Մոսկվան Վաշինգտոնից որևէ հստակ ազդանշան չի ստացել նման հանդիպման կազմակերպման վերաբերյալ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250