ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել TRIPP-ի պարամետրերն ու հնարավոր մասնակցությունը
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի հետ՝ TRIPP նախաձեռնության պարամետրերի և ծրագրում հնարավոր ռուսական մասնակցության շուրջ։
Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նրա խոսքով՝ նախաձեռնության մանրամասները դեռևս պետք է ուսումնասիրվեն։
«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ ուսումնասիրման փուլում են։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը»,- նշել է Կալուգինը։
Ռուսաստանցի դիվանագետի հայտարարությունը վկայում է, որ Մոսկվան բաց է Երևանի հետ երկխոսության համար՝ տարածաշրջանային և բազմակողմ նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հնարավոր ձևաչափերը հստակեցնելու նպատակով։






























