Զելենսկին Դոնբասի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի դիրքորոշումը Դոնբասի հարցում մնում է անփոփոխ․ Ուկրաինան չի պատրաստվում հրաժարվել իր տարածքներից և չի ճանաչի Դոնբասը որպես Ռուսաստանի մաս՝ ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո։
«Դուք գիտեք ռուսների դիրքորոշումը, նրանք ուզում են մեր Դոնբասը։ Մեր դիրքորոշումը գործնական է, իրատեսական և արդար․ մենք պաշտպանում ենք այն և չենք ուզում հրաժարվել մեր Դոնբասից»,- ընդգծել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է փոխզիջումային լուծում գտնել՝ առաջարկելով ազատ տնտեսական գոտու գաղափարը։ Սակայն Ուկրաինայի նախագահը հատուկ շեշտել է, որ ազատ տնտեսական գոտին որևէ կերպ չի կարող նշանակել Ռուսաստանի ղեկավարության ներքո գտնվել։
Զելենսկին նշել է, որ Դոնբասի օկուպացված հատվածը Ուկրաինայի համար համարվում է ժամանակավորապես բռնազավթված տարածք։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ տարածքային հարցը մնում է բանակցությունների առանցքային թեման, և այս պահին դրա շուրջ վերջնական կոնսենսուս դեռ չկա։
Ն
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի առաջընթացը նվազագույն է՝ գրեթե միկրոսկոպիկ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին կա...
Կամբոջան մեղադրել է Թաիլանդին սահմանին քիմիական զենք կիրառելու մեջ
Կամբոջայի իշխանությունները հայտարարում են, որ Թաիլանդի զինված ուժերը երկրի սահմանային գոտում կիրառել են քիմիական զենք։ Հ...
Կամբոջան դատապարտել է Թաիլանդի ագրեսիան
Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թաիլ...
Գիշերվա ընթացքում Ռուսաստանում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերային ժամերին Ռուսաստանի տարբեր մարզերի երկնքում հերթապահ հակաօդային...