Թրամփը BBC դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով 10 մլրդ դոլար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել բրիտանական BBC հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով 10 միլիարդ դոլար փոխհատուցում: Հայցում նախագահը BBC-ին մեղադրում է զրպարտության, ինչպես նաև խաբեության մեջ։
Հայցադիմումում նշվում է, որ BBC-ն հեռարձակել է «կեղծ, զրպարտչական, վարկաբեկիչ, հրահրիչ և չարամիտ նյութ նախագահ Թրամփի մասին»: Այն որակվել է որպես «բացահայտ փորձ՝ միջամտելու և ազդեցություն գործելու 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա»:
Թրամփի կողմը մեղադրում է BBC-ին 2021 թ. հունվարի 6-ի Թրամփի ելույթի երկու բոլորովին առանձին մասեր «մոնտաժելու» մեջ՝ դիտավորյալ աղավաղելով նրա խոսքերի իմաստը:
BBC-ն անցյալ ամիս ներողություն է խնդրել Թրամփից ելույթի մոնտաժի համար, սակայն հերքել է զրպարտության մեղադրանքը:
Բացի այդ, այս տարվա նոյեմբերին BBC գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են ներկայացրել՝ Panorama հաղորդման մեջ Դոնալդ Թրամփի ելույթի խմբագրման սկանդալի ֆոնին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից. Վազգեն արքեպիսկոպոս. «Ազատություն»
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թե...
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. փոխավարչապետ
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթեր...
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...