Ապատեղեկատվություն է. ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ԶՈՒ նախկին ծառայող Նաիրա Գևորգյանի հայտարարությանն այն մասին, թե Մեղրիի ուղղությամբ, իբր, հակառակորդի ներթափանցման փորձ է եղել:


«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:


ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:


Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:



Քաղաքականություն

Պատահարներ