Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև. եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 16-ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Վրթանես քահանա Բաղալյանին կստենտավորեն. Հայր Զաքարիա
Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Այս մասին հայտնում է Հայր...
Որքան մարդ է եղել Մայր Աթոռի բակում՝ ժամը 17։40-ի դրությամբ
Իրազետ քաղաքացիների միավորումից հայտնում են․Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի տարածքում տեղի է ունեցել երկու հակընդդեմ...
Լեհ երկրպագուները «Վերնիսաժի» մոտ կոտրում են ամեն ինչ. կա 17 ձերբակալված
Դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամ...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ
Առողջության համընդհանուր ապահովագրության Հայաստանում կգործի ավելի վաղ, համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջ...