Հասարակություն
Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերը կփոխհատուցի Կառավարությունը՝ 1մլն 386հազար դրամ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով վարչապետի…
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվելու է 1 միլիոն 386 հազար դրամ։ Այս մասին հրահանգը տրվել է ՀՀ վարչապետի որոշումներից մեկով, որ հրապարակվել է կառավարության կայքում։
Ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին
Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ավարտին են մոտենում Աման...
Ռուսաստանում գազի թունավորումից հայ շինարարներ են մահացել
Մոսկվայի մարզի Շեստևո գյուղում կենցաղային գազի թունավորումից մահացել է հինգ մարդ, մեկ մարդ ծանր վիճակում է։ Այս մասին հա...
Ժոզե Մոուրինյոն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
Մանչեսթեր Յունայթեդը պաշտոնապես հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Պորտուգալացին Մանչեսթեր է...