Հասարակություն
Կարևոր
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործողությունների մասով երկու տարբեր քրեական գործեր են քննվում: Գործերից…
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործողությունների մասով երկու տարբեր քրեական գործեր են քննվում: Գործերից մեկը վերաբերում էր Ն. Սարգսյանի կողմից թիկնազորի հետ 49-ամյա մի տղամարդու առեւանգման ու դաժան ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործին:
Նախնական տվյալներով` տղամարդը ցանկացել էր հիմնել գիշերային ակումբ, բայց Ն.Սարգսյանը նրան առեւանգել էր տվել եւ ստիպել հրաժարվել այդ ցանկությունից: Այս գործով Նարեկ Սարգսյանի 4 թիկնապահներին կալանավորել էին, իսկ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հայտնի է՝ նրան օրերս հայտնաբերել են Պրահայում: Ու մինչ Նարեկ Սարգսյանին կտեղափոխեն Հայաստան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` նախաքննական մարմինն այդ գործով թիկնապահներին վերաբերող դրվագն առանձնացրել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Իսկ Նարեկ Սարգսյանին վերաբերող դրվագը դեռ քննվում է եւ դատարան կգնա արդեն նրան ՀՀ տեղափոխելուց հետո:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան իրականությունը. Սիրուշոն խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին
Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչու...
Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու. Արամ MP3
Երգիչ, հաղորդավար եւ շոումեն Արամ MP3-ն առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: AraratNews.a...
Կուզեի տեսնել մշնախ-ի աշխատակիցների բողոքը, երբ քանդվում էր Կուկուռուզնիկը
Կուզեի տեսնել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցների բողոքը՝ նախարարության դիմաց, երբ իրենց նախարարի կողմից «սեփականաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրցաձորում տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեսախցիկներից մեկը ֆիքսել է հազվագյուտ կովկասյան ընձառյուծ...