Հասարակություն
ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ հաղորդաշարն այսուհետ եթերում կլինի բացառապես հայերեն
ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ հաղորդաշարն այսուհետ եթերում կլինի բացառապես հայերեն: Այս մասին ՙՖեյսբուք՚-ի իր էջում հայտնել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նախարարի…
ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ հաղորդաշարն այսուհետ եթերում կլինի բացառապես հայերեն: Այս մասին ՙՖեյսբուք՚-ի իր էջում հայտնել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի պաշտոնակատարը գրառման մեջ նշել է.
ՙԿառավարության որոշմամբ ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Ու հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել եմ Կարեն Քոչարյանի հետ, և նա հայտնել է, որ հաջորդ տարվանից հաղորդումը լինելու է բացառապես հայերեն: Հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է, իսկ գիտելիքի տարածման խրախուսումը մեր քաղաքականության հիմնական նպատակներից է՚,- ասել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Երևանում գիշերային լուսավորություն չենք ունենա
Չլուսավորված փողոցներում հաճախ են տեղի ունենում ՃՏՊ-ներ, քանի որ տեսանելիության լուրջ խնդիր կա: Այս ամենին էլ գումարվում...
Հայտնի է, թե երբ կվառեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը
Հայտնի է, թե երբ են հանդիսավորությամբ վառելու Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը։ «Արմենպրես»-ին Երևանի...
Վարորդներ ուշադրություն. երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով այսօր Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց...