Հասարակություն
Երևանում գիշերային լուսավորություն չենք ունենա
Չլուսավորված փողոցներում հաճախ են տեղի ունենում ՃՏՊ-ներ, քանի որ տեսանելիության լուրջ խնդիր կա: Այս ամենին էլ գումարվում է մարդկանց մուգ հագուստը, որը հատկապես մթության մեջ չի երևում: Մինչ օրս Երևան…
Չլուսավորված փողոցներում հաճախ են տեղի ունենում ՃՏՊ-ներ, քանի որ տեսանելիության լուրջ խնդիր կա: Այս ամենին էլ գումարվում է մարդկանց մուգ հագուստը, որը հատկապես մթության մեջ չի երևում:
Մինչ օրս Երևան քաղաքի փողոցների գիշերային լուսավորությունն, ըստ գործող նորմատիվների, գործել է հետևյալ կերպ. ամառային ժամերին այն անջատվում է ժամը 1-ին, իսկ ձմեռային ժամերին՝ ժամը 24-ին: "Ավրորա Մեդիան" բազմաթիվ զանգեր է ստանում վարորդներից, որոնց համար մասնավորապես մութ փողոցներով երթևեկելը տասնյակ խնդիրներ է ստեղծում:
Aurora News-ը, հաշվի առնելով վարորդներից շատերի դժգոհությունը, դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով փոխել գործող նորմատիվները, ինչը հնարավոր կդարձներ գիշերային ժամերին Երեւանի փողոցները լուսավորելը։
Քաղաքապետարանից մեր նամակին պատասխանել են, որ Երևանի արտաքին լուսավորության ժամանակացույցը կազմվում է ՙԵրքաղլույս՚ ՓԲ ընկերության տարեսկզբի ֆինանսական նախահաշվով և ներկայացվում քաղաքապետարան:
"Ինչ վերաբերվում է արտաքին լուսավորության ժամանակացույցի փոփոխությանը, հայտնում ենք, որ մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցը մինչև լուսաբաց միացված պահելը կապված է լրացուցիչ ֆինանսական հատկացումների հետ, որը քաղաքապետարանի կողմից նախատեսված չէ ՙԵրքաղլույս՚ ՓԲ ընկերության 2018 և 2019թթ բյուջեներում",- նշվում է պատասխան նամակում:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում մայրուղու վրա թափված թղթադրամները վթարների պատճառ են դարձել
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ինկասացիայի մեքենայից մայրուղու վրա թափված թղթադրամները ճանապարհատրանսպորտային մի շարք պատահարն...
Հայտնի է, թե երբ կվառեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը
Հայտնի է, թե երբ են հանդիսավորությամբ վառելու Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը։ «Արմենպրես»-ին Երևանի...
ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ հաղորդաշարն այսուհետ եթերում կլինի բացառապես հայերեն
ՙԻ՞նչ, որտե՞ղ, ե՞րբ՚ հաղորդաշարն այսուհետ եթերում կլինի բացառապես հայերեն: Այս մասին ՙՖեյսբուք՚-ի իր էջում հայտնել է կրթ...