Հասարակություն
Ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ը
2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62,5 հազարի: Այս մասին Aurora News-ը տեղեկացել է ՊԵԿ…
2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62,5 հազարի: Այս մասին Aurora News-ը տեղեկացել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների:
Պետական եկամուտների կոմիտեն քայլեր է ձեռնարկում խնդրին համալիր լուծում տալու ուղղությամբ: Մինչև հարցի հիմնովին կարգավորումը՝ կոմիտեն տեղեկացնում է, որ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում:
Փաստացի վերացվել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը և ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ-ում գործող 5 մաքսատներից և 6 մաքսային կետերից ցանկացածում:
ՊԵԿ-ը միաժամանակ հայտարարում է, որ հերթերից խուսափելու նպատակով մինչև 2018թ.-ի դեկտեմբեր ամսվա վերջը Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու թիկնապահների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգ...
Երևանում գիշերային լուսավորություն չենք ունենա
Չլուսավորված փողոցներում հաճախ են տեղի ունենում ՃՏՊ-ներ, քանի որ տեսանելիության լուրջ խնդիր կա: Այս ամենին էլ գումարվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ գծի իմաստը կբացատրեք, եթե 25 րոպե պատասխանող չկա․Քեյան
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրանը Քեյանը այսօր մոտ 25 րոպե փորձել է կապ հաստատել Երևանի քաղաքապետաանի թեժ գծի աշխատակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում մայրուղու վրա թափված թղթադրամները վթարների պատճառ են դարձել
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ինկասացիայի մեքենայից մայրուղու վրա թափված թղթադրամները ճանապարհատրանսպորտային մի շարք պատահարն...