Պատահարներ
Կալանավորներին տեղափոխող մեքենան վրաերթի է ենթարկել 2 դպրոցականի. կա 5 վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
671 դիտում
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Չապլին Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի 017 II 09 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել Արթիկ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Արմեն Նահապետյանին և 13-ամյա Սեյրան Արշակյանին:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 13-ին, ժամը 15:40-ի սահմանում։
Վրաերթից հետո մեքենան բախվել է Նարեկացի փողոցի 29 հասցեի բետոնե ցանկապատին, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված երեխաները, վարորդ Չ. Մարտիրոսյանը և УАЗ-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ուղևորներից մեկն էլ` 29-ամյա Վրույր Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի քրեակատարողական հիմնարկի բուժկենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ УАЗ-ի վարորդն աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում, վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Արթիկի 6-րդ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, իսկ վիրավոր Վ. Հակոբյանը կալանավոր է:
Վիրավոր Կ. Բարսեղյանն էլ աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում՝ որպես 2-րդ ջոկի հրամանատար:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ
Gohar Vardanyan
1 րոպե
976
Կրկնակի վրաերթ Վերնիսաժի դիմաց
Gohar Vardanyan
1 րոպե
764
ՏԵՍԱՆՅՈՒԹ․4 զոհ, 43 վիրավոր. Անկարայում արագընթաց գնացք է վթարվել
Gohar Vardanyan
708
Թարմացված տվյալներ․ ո՞ր ճանապարհներն են դժվարանցանելի
Gohar Vardanyan
672
Ավելին Պատահարներ բաժնից
Կրակոցներն են հնչել Երևանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ
1 րոպե
485
Լուրերը մեկ տողով. Կրակոցներ Երևանում, Թրամփն ընդունել է Մեսիին ապա աղոթել
1 րոպե
537
Լուրերը մեկ տողով. Սահմաններ, պատերազմական սպառնալիքներ և քաղաքական զարգացումներ
1 րոպե
303
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
1 րոպե
2,299
5.0