Պատահարներ
Կրկնակի վրաերթ Վերնիսաժի դիմաց
Դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է…
Դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրլի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության ծառայություն, և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Ականատեսների խոսքով՝ Kia-ի վարորդն իջել է ավտոմեքենայից, մոտեցել գետնին ընկած կնոջն ու փորձել օգնություն ցուցաբերել, երբ վերևից սպիտակ Range Rover-ը մեծ արագությամբ անցել է գետնին ընկած կնոջ վրայով։
Քանի որ Kia-ն հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, դեպքի փաստով քննությունը վարում է Ռազմական ոստիկանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ
«Ժամանակ» թերթը գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն տևական ժա¬մանակ է՝ հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների ս...
Կալանավորներին տեղափոխող մեքենան վրաերթի է ենթարկել 2 դպրոցականի. կա 5 վիրավոր
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Չապլին Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի 017 II 09 համարանիշի...
Թարմացված տվյալներ․ ո՞ր ճանապարհներն են դժվարանցանելի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջավախքում գնացքի վագոններ են շրջվել
Կարս-Ախալքալաք երկաթգծի՝ Սաթխա-Նինոծմինդա հատվածում գնացքի վագոններ են շրջվել: Այս մասին հայտնում են «Միասնական Ջավախք»...