Քաղաքականություն
Դավիթ Շահնազարյանը հրատապ ասուլիս է հրավիրել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ այսօր 14.00-ին ՀՀԿ կենտրոնական շտաբի մամլո սրահում տեղի կունենա Դավիթ Շահնազարյանի հրատապ ասուլիսը: Ինչպես արդեն հայտնել ենք…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ այսօր 14.00-ին ՀՀԿ կենտրոնական շտաբի մամլո սրահում տեղի կունենա Դավիթ Շահնազարյանի հրատապ ասուլիսը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային անվտանգության ծառայությունը Սասուն Միքայելյանի մասին Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը դիտել է որպես հաղորդում ծանր հանցագործության մասին: Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ:
Հիշեցնենք, որ դեռ անցյալ ամիս պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությունը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյին պատերազմը, քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն:
ԱԱԾ-ն հաղորդել է, որ Շահնազարյանն այսպիսով ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր պետական դավաճանության մեջ։ Նշված մեղադրանքը Դավիթ Շահնազարյանը պնդել և հաստատել է նաև նախօրեին:
ԱԱԾ-ի հայտարարությանն արձագանքել է Շահնազարյանը: Նա ասել է, որ իրեն ԱԱԾ-ն դեռ երեկ է հրավիրել, և ինքն այսօր պատրաստվում էր այցելել իրենց, բայց այսօրվա հայտարարությունից հետո Շահնազարյանը մտափոխվել է և որոշել չգնալ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին այսօր...
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ հրապարակվել է իր եւ...